Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Այդ հայրենիքը խաչվեց քաղաքակիրթ և մարդասեր աշխարհի հանցավոր լռությամբ

 Այդ հայրենիքը խաչվեց քաղաքակիրթ և մարդասեր աշխարհի հանցավոր լռությամբ
24.04.2025 | 14:12

Հայոց ցեղասպանությունը դարերի պատմության մեջ օրինակը չունեցող երևույթ է։ Մեր ցավն էլ է մեզ պես «օրիգինալ» ու բացառիկ։

Իր բնական միջավայրում մի ողջ ժողովուրդ խաբվեց, հետո տեղահանվեց, հետո չարչարվեց, հետո խաչվեց։ Դա երևի մեր ազգային խաչելությունը պիտի լիներ` հանուն մեղքի մեջ թաղված մարդկության փրկության։

Մի ողջ ժողովրդի խաչելության հետ խաչվեց նաև նրա բնօրրանը` Արևմտյան Հայաստանը, որտեղ պատմականորեն ձևավորվել և ապրել էր ժողովուրդը։ Պատրիոցիդը` հայրենազրկումը, մեր «օրիգինալ» ցավի բացառիկությունն է։ Այդ հայրենիքը խաչվեց քաղաքակիրթ և մարդասեր աշխարհի հանցավոր լռությամբ, իսկ որոշ դեպքերում նաև` ուղղակի միջամտությամբ։ Նույնը, ինչ կատարվեց Արցախի ցեղասպանության ժամանակ՝ արդեն մեր օրերում։

Ռաֆայել Լեմկինը, երբ հետագայում մշակում էր Ցեղասպանության դոկտրինը` մեծապես պետք է հենվեր հենց Հայոց ցեղասպանության փաստի վրա` ինքնին այդ եզրույթը անուղղակի նույնացնելով Մեծ եղեռնի և հայության հետ կատարված իրողության հետ։

Բայց մենք չպետք է նման կերպ այլևս խաչվենք։ Մենք պետք է ճանաչենք մեր ցավը, ճանաչենք և քննենք խորությամբ. Ինչու՞ մեզ արթնացրին թմբիրից, ինչու՞ օգտագործեցին և ինչու խաչեցին։ Մի բան, որը դեռ, ցավոք, չենք արել։ Եվ պատմության դասագրքերն էլ, այս առումով, շատ խոստումնալից չեն։

Խաչելությունը նաև Հարություն է։ Այդպես հարություն առավ և Հայ ժողովուրդը։

«Կես հայ էլ ընկնի լուսնի էլ վրա, Հայ ցեղ կծնվի սուրբ սերմից նրա... » («Դանթեական»)։

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 4701

Մեկնաբանություններ